10/11/2026

EU – Armenia

ՀԱՊԿ-ին` համակարգել գործողությունները միջազգային լարվածության պայմաններում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները կառուցողական համագործակցության զգալի փորձ են կուտակել, սակայն, հաշվի առնելով միջազգային պահպանվող լարվածությունը, անհրաժեշտ է էլ ավելի ամրապնդել համատեղ ջանքերի համակարգումը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում մեկնարկած «Հավաքական անվտանգության ապահովման» միջազգային ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի հեռագրում։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ խոսքը, առաջին հերթին, վերաբերում է պաշտպանության, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու, ինչպես նաև կիբերհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանը։

Ըստ Պուտինի՝ ֆորումը համախմբել է պետական ​​մարմինների, ռազմական գերատեսչությունների և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների ու փորձագետների։ Լիագումար նիստերի և կլոր սեղանների միջոցով մասնակիցները կգնահատեն ժամանակակից մարտահրավերների ազդեցությունը Եվրասիայի աշխարհաքաղաքական պատկերի վրա և կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելուն ուղղված միջոցառումները։

Պուտինը վստահություն է հայտնել, որ ֆորումը կանցնի կառուցողական մթնոլորտում, իսկ դրա առաջարկներն ու նախաձեռնությունները արժեքավոր կլինեն գործնական աշխատանքի համար՝ ի վերջո ծառայելով ի շահ ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների։

Նոյեմբերի 11-ին Պուտինը կնախագահի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։