11/11/2026

EU – Armenia

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ. Լուսանկար

Նոյեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 15։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում բախվել են «Լեքսուս» մակնիշի և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։