Հայաստանի նկատմամբ արտաքին ազդեցության և հայ հասարակության մեջ ձևավորված պատկերացումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռևս 1870-ականներից որոշ ուժեր փորձել են ազդել հայ ժողովրդի գիտակցության վրա՝ շահարկելով թուրքական գործոնը։
«Էն ուժերը, որ ուզել են մեզ կառավարել սկսած 1870-ականներից, երբ ուզել են մեր գիտակցությունը մթագնի, ասել են՝ «թուրք, թուրք, թուրք», և վերջ, գիտակցական համակարգը լրիվ խառնվել է»,- ասել է վարչապետը Ազգային ժողովում։
Այնուհետև Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցին:
«Այսինքն՝ դուք հիմա, որպես խորհրդարանական մեծամասնություն, թույլ չե՞ք տալիս ինձ, որ գնամ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրեմ: Եթե թույլ չեք տալիս, ես չգիտեմ ուրիշ ձև խաղաղություն հաստատելու»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է ստորագրել համապատասխան փաստաթղթերը։
«Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ, արդեն մեկը ստորագրել եմ, մի հատ էլ պետք է ստորագրեմ, որ խաղաղությունը դառնա անշրջելի»,- նշել է նա։


Բաց մի թողեք
Երկու գնացքի տոմս են գնել, երկուսն էլ մեկնում են հակառակ ուղղություններով
Ավինյանն անում է այն, ինչ ես ասում էի հինգ տարի առաջ. Տեսանյութ
Փոխվարչապետը «ուրացավ» Սամվել Կարապետյանին․ Տեսանյութ