«Նոր զոհեր պետք չեն։ Եթե Նիկոլ Փաշինյանն իր զոհվելու խոստումը կատարի, շատ խնդիրներ կլուծվեն»։
Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Պատգամավորն իր խոսքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի օրերին արած հայտարարությանը՝ հիշեցնելով, որ վարչապետը ժամանակին հրապարակավ պատրաստակամություն էր հայտնել զոհվելու հանուն հայրենիքի։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի օրը, Ազգային ժողովի հատուկ նիստում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի»։
Այդ ելույթի ընթացքում Փաշինյանը նաև կոչ էր արել հասարակությանը պատրաստվել հաղթանակի, նվիրումի և զոհողության՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը վճռական ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար։


Բաց մի թողեք
Կոսի պահանջը անմիջականորեն վերաբերում է Հայաստանին, որտեղ տեղակայված են Ռուսաստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, այնպես էլ ՊՆ-ին պատկանող 102-րդ ռազմաբազան
Ազգային ինքնությունը մեծածախ ապրանք չէ
Սիրուն ուլիկ, ցինիկ գալյիկ¹