18/11/2026

EU – Armenia

«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն

«Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում անկումային տրամադրություններ են։

«Իրավունք» թերթը գրում է. Բանն այն է, որ նրանց մի մասը, հասկանալով, որ իշխանությունից ոչ պակաս վարկանիշի նվազման խնդիր ունեն, գտնում են, որ ինչ էլ լինի, պետք է դուրս գալ փողոց։

Մյուսներն ավելի ռադիկալ են տրամադրված, ընդհուպ՝ պատրաստ են մանդատները վայր դնել։ Սակայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն իրեն բնորոշ հանդարտությամբ՝ խաբար է ուղարկել, որ չշտապեն կտրուկ շարժումներ անել»։