Սամվել Կարապետյանի ձերբակալության գիշերը՝ նոյեմբերի 4-ին, մեկ տասնյակից ավելի ուժերի ներկայացուցիչները հավաք արեցին Կարապետյանի տանը, որը Նարեկ Կարապետյանը վարեց:
«Հրապարակ» թերթը գրում է. Նրանք միասնական օրակարգ մշակեցին, հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված, որի շուրջ կոնսենսուս տեղի ունեցավ։Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր հավաքները շարունակվում են, մինչ օրս տարբեր ֆորմատներով 3-4 հավաք են անցկացրել: Հավաքվում են, որպես կանոն, «Ուժեղ Հայաստանի» Տերյան փողոցի գրասենյակում:
Քննարկումների առանցքում այս պահին իրազեկման ակցիաներն են։ Ընդդիմադիրները փորձելու են հանրությանը՝ յուրաքանչյուր քաղաքացու տեղ հասցնել իշխանության մտադրությունների մասին, թե ինչու են ուզում Սահմանադրությունը փոխել:
Իսկ Նիկոլ Փաշինյանը տարատեսակ անլուրջ, բանանային սցենարներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական անվտանգային, սպառնալիք հանդիսացող հարցերից: Հենց այս պատճառով ընդդիմադիրները կարծում են, որ այժմ առավել քան կարեւոր է հանրությանը տեղեկացնել իրական մարտահրավերների մասին, որպեսզի Փաշինյանին ու իր խմբակին չհաջողվի տարբեր շոուներով բթացնել ժողովրդի զգոնությունը։


Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն
Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում
ՔՊ-ն սադրիչ պլան ունի