21/11/2026

EU – Armenia

Տատյանա Կիմը հեռացել է Wildberries-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից

Տատյանա Կիմը հեռացել է Wildberries ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից։

Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է հարթակի բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Ալեքսեյ Կուլիկովը։

Նոյեմբրերի 16-ին հայտնի էր դարձել, որ Wildberries-ի համահիմնադիր և RWB-ի (Wildberries-ի և Russ-ի միավորված կառույցի) ղեկավար Տատյանա Կիմը, ինչպես նաև ներդրող Ալեքսանդր Չաչավան, ընդգրկվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում։

Դրանից հետո հայտնի էր դարձել, որ գործարարին պատկանող ընկերությունը կորցրել է վերահսկիչ փաթեթը Wildberries-ի և Russ-ի միավորման արդյունքում ստեղծված բիզնեսում (RWB): Նրա մասնաբաժինը 65%-ից նվազել էր մինչև 45%, իսկ ընկերության 30%-ը ձեռք էին բերել երկու ներդրումային հիմնադրամներ, որոնց սեփականատերերը մնում են անհայտ: