23/11/2026

EU – Armenia

Երևանի կենտրոնում բախվել են մեքենաներ. Աթոյան փողոցում բախվել են մեքենաներ. կա 1 զnհ, 1 վիրավnր. Լուսանկարներ

Նոյեմբերի 23-ին՝ 00:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտա-Պապ թագավորի (նախկին Ամիրյան) փողոցի խաչմերուկում բախվել են «Տոյոտա» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. «Նիսսան»-ի վարորդը եղել է ոչ սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Chery, «Կիա» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ըստ սկզբնաղբյուրի՝ մինչ քննչական խումբը դեպքի վայրում աշխատել է, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Բախման հետևանքով «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել Աթոյան փողոցում գործող շինանյութի խանութ՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։