23/11/2026

EU – Armenia

Հայաստանի Սահմանադրությունը չի կարող գրվել Ալիևի պահանջների թելադրանքով

Հրապարակված նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրի հղումը հանելը՝ Ալիևի պահանջներին ընդառաջ, նշանակում է ական դնել մեր ազգային ինքնության, պատմական հիշողության, Հայաստանի անկախության և պետականության հիմքերի տակ։

Երբ իշխանության կողմից բերված Սահմանադրության նախագիծն ինքնին վտանգում է մեր պետականության պատմական հիմքերը, նոր տեքստում տեղ գտած մյուս հակաժողովրդավարական դրույթների մասին երկար խոսելն անգամ ավելորդ է դառնում։

Հայաստանի Սահմանադրությունը չի կարող գրվել Ալիևի պահանջների թելադրանքով։ Մեր պետականությունը սակարկության առարկա չէ։

Իրինա Յոլյան