Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող , ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանն այսօր Ռոբերտ Արզումանյանի հետ հանդիպել են Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Զազա Դոլիձեի հետ, ով 2016-2019 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը։
Թբիլիսիի «Դինամոն» հաջողված օրինակ է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, արդյունավետ ակադեմիական համակարգի և երիտասարդ ֆուտբոլիստներին միջազգային ֆուտբոլային հարթակ դուրս բերելու գործում։
«Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք վրացական ֆուտբոլի զարգացման հաջողված փորձի, անցած ճանապարհի և այդ փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունների շուրջ։
Զազա Դոլիձեն մեր թիմին հրավիրեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու վրացական ֆուտբոլի զարգացման մոդելին և դրա գործնական մեխանիզմներին։
Վստահ եմ, որ միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը, մասնագիտական համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը կարևոր նշանակություն ունեն հայկական ֆուտբոլի զարգացման գործում։
Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր՝ հստակ տեսլականով, համակարգված աշխատանքով և երկարաժամկետ մտածողությամբ»,-գրել է Ղազարյանը։



Բաց մի թողեք
«Beach Boys»-ի համահիմնադիր և «Surfin’ USA»-ի ու այլ հիթերի գլխավոր երգիչ Մայք Լավը մահացել է 85 տարեկանում. Լուսանկար
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն է. Լուսանկար