НУ ЧТО ОН ТАКОЕ НЕСЁТ???
Պետրոսի հետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից տպավորություն ստեղծվեց, որ մենք գործ ունենք ոչ թե վարչապետի, այլ մանկապարտեզի դաստիարակի հետ, որն ինքն էլ կառավարման բարդություններից գլուխ չի հանում, բայց փորձում է բացատրել իր չհասկացածը մանկապարտեզի երեխեքին հասկանալի լեզվով։
Ահա նրա վարժապետա-քաղաքական մտքի գոհարները։
1. ՍԱՌՈՒՅՑԸ։ «Մենք սառույցի տակ կանգնած ենք, և միակ երաշխիքը, որ սառույցը մեր գլխին չի ընկնի, ոչ թե ԺԵԿ-ի հետ խոսելն է, այլ սառույցի տակ չկանգնելն է»։ Սա իր պատասխանն էր Պետրոսի այն հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ Ալիևի պահանջի կատարումից հետո նոր պահանջներ առաջ չեն քաշվի։ Հիմա հարց՝ եթե Ալիևը սպառնում ա մեր ամբողջ Հայաստանի տարածքին, մենք՝ հայերս, որտե՞ղ պիտի կանգնենք, որ սառցաբեկորի տակ չընկնենք։
2. ՔԱՄԻՆ։ «Հայաստանը գտնվում է քամիների քարտեզի վրա, և մենք չգիտենք, թե վտանգավոր քամին որտեղից է փչում։ Միգուցե ամենաուժեղ արտաքին սպառնալիքը ձևավորվում է ներսում»։ Չգիտեմ՝ այս փայլուն աշխարհաքաղաքական վերլուծությամբ ի՞նչ քամի ա անում Փաշինյանը, բայց մի բան պարզ էր՝ գլխավոր արտաքին թշնամին, ինչպես և բոլոր բռնապետների մոտ, ընդդիմությունն ա։
3. ՊԱՐԻՍՊԸ։ «Ադրբեջանին վստահել պետք չի, պետք է միաժամանակ կառուցել պարիսպ և վստահություն»։ Բայց մոռացավ ասել, որ երկու տարվա մեջ կառուցել ենք ընդամենը Կիրանցի պարսպի չափ վստահություն։
4. ՎՐԱԵՐԹԸ։ «Անընդհատ ենթարկվում ենք վրաերթի, կարո՞ղ ա՝ մենք երթևեկելի մասում ենք կանգնած»։ Խոսքը մեզ պատուհասած աղետների մասին էր։ Մոռացավ ավելացնել, որ բոլոր վրաերթները տեղի են ունեցել իր կառավարման օրոք, ինչից կարող ենք եզրակացնել, որ նա է մեզ հանել երթևեկելի մաս։
5. ԴԻՐՔԸ։ Անընդհատ խոսում էր, որ պետք է ունենալ ոչ թե քաղաքականություն, այլ ԴԻՐՔ կամ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄ, որը կապահովի մեր անվտանգությունը։ Լավ չբացատրեց, բայց ոնց որ թե խոսում էր էն պոզայի մասին, որով դիրքավորվում է Ալիևի առաջ։
6. ԿԱԴԱՍՏՐԻ ԹՈՒՂԹԸ։ Ասաց, որ տեղի է ունենալու 1000-ամյա իրադարձություն՝ Ալիևի ձեռքից ստանալու ենք կադաստրի թուղթ։ Ոնց որ թե նախորդ կետի թղթաբանության մասին էր խոսքը։
7. ՀԴՄ ԿՏՐՈՆԸ։ Պարզաբանեց, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը ՀԴՄ-ի կտրոնն է։ Պետական բյուջեն իր սեփական բարեկեցության գլխավոր աղբյուր դարձրած մարդու համար շատ բնական դիտարկում էր։
8. ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ։ Բացահայտեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հարցրել ա Պուտինին՝ «Կարո՞ղ ա՝ պրոբլեմը ես եմ», և, մանկապարտեզի սաննե՛ր, բռնվե՛ք, ստացել ա բացասական պատասխան։ Փաստորեն, Պուտինի դրածոն ա։ Չգիտեինք։
9. ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ Ասեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության 50 տոկոսն ալիևյան ա, 50 տոկոսը՝ փաշինյանական։ Ասեմ, որ ընդդիմությունը խնդիր ունի հենց փաշինյանական մասի հետ։
10. ԿԱՊԻՏԱԼԸ։ Ասեց, որ խաղաղության տակ դնում ա իր ամբողջ քաղաքական կապիտալը։ Չասեց, որ այս կապիտալն արդեն վաղուց հավասարված է զրոյի։
11. ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ։ Բացատրեց, որ մեր բոլոր հաղթանակները ձեռք են բերվել ինքնիշխանության հաշվին։ Հետևաբար ստացվեց՝ ինչքան շատ ենք պարտվում ու հայրենիք կորցնում, էնքան մեր ինքնիշխանությունն աճում է։
12. ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՓՐԿԱԳԻՆԸ։ Բացատրեց, որ ընդդիմության առաջնորդների բանտարկումը քաղաքական պայքարի հավասարությունն ապահովելու համար է։ Ասաց՝ «Տվեք ինձ 200 միլիոն դոլար, հյուրանոցներ, ունեցվածք, Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը և…»։ Նախադասությունը չշարունակեց, բայց հասկացվեց, որ այդ դեպքում ընդդիմադիրներին կազատի։
13. НЕ ВИНОВАТАЯ Я, ОН САМ КО МНЕ ПРИШЁЛ! Բացատրեց, որ ոչ թե Հայաստանն է ԵՄ գնում, այլ ԵՄ-ն է գալիս Հայաստան։
Մեծ հաշվով սա էր ամբողջ բովանդակությունը:
Եթե համարում եք, որ այս գրառումը մի քիչ ջրիկ է և անլուրջ, ասեմ, որ ջրիկ և անլուրջ կլիներ հանրային եթերում հնչած այս զառանցանքին այլ կերպ վերաբերվելը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու ծաղրանկար հրապարակել



Բաց մի թողեք
Փաշինյանն իր խոստման համաձայն իր թաթիկները պիտի կտրի, հետո Հ1-ում Պետրոսին ցույց տա
Երևանի քաղաքապետի հաջորդ թեկնածո՞ւն
Պետպատվերով կեղծ պատմագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը նենգափոխում Անդրկովկասի պատմությունը