Նախնական տվյալներով, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթել է Նոյեմբերյան համայնքի ՏԻՄ ընտրություններում։
Կապանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Շանթ դաշինքը» նախնական տվյալներ է հրապարակել քվեարկության արդյունքներից։
1. «Շանթ դաշինք» – 15815 – 84,73 %
2. «Ապրելու երկիր» – 367 – 1,97 %
3. «ՔՊ» – 2484 – 13,31 %
Աշոցքի ՏԻՄ ընտրություններին տամայնքապետի աթոռի համար ՔՊ-ն միայնակ էր «պայքարում»։ Ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 50.45 %-ը կամ 6106 ընտրողից 3081-ը։ Նախնական արդյունքներով ՔՊ-ի օգտին է քվերակել 2776-ը, իսկ դեմ`262-ը կամ մասնակիցների 8,5 %-ը։
Ամասիան ու Աշոցքը ձայները տվեցին իշխանությանը
ՀՀ 12 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության ավարտից հետո Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներից ստացված նախնական տվյալներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է։
Ամասիա համայնքում, որտեղ գրանցվել է համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքների շարքում ամենաբարձր մասնակցության ցուցանիշներից մեկը՝ 75.66%, հրապարակված նախնական տվյալներով հաղթանակ է տանում գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ըստ նախնական հաշվարկների՝ իշխող ուժը ստացել է քվեների 66.8%-ը՝ առաջ անցնելով ընտրապայքարին մասնակցող միակ մրցակցից՝ «Բարոյական արժեքներ» կուսակցությունից, որի թեկնածուն նախկին ՔՊ֊ական Սամվել Ղարիբյանն է։
Իսկ ահա Աշոցք համայնքում ընտրողների վերջնական մասնակցությունը կազմել է 50.46%։ Այստեղ ընտրություններին առաջադրվել էր միայն մեկ քաղաքական ուժ՝ գործող համայնքապետ Կարեն Մանուկյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչի հետևանքով քվեարկությունն անցկացվել է «կողմ» կամ «դեմ» սկզբունքով։
Առաջին բնակավայրերի տվյալներով գրանցվել է հետևյալ պատկերը
Լեռնագյուղում 7 մասնակից, Վարդաղբյուրում 47 մասնակից և Սալուտում 44 մասնակից, որտեղ վեարկողների 100%-ը կողմ է քվեարկել, իսկ Բաշգյուղում 15 մասնակցից կողմ է եղել 14-ը`93.33%֊ը։
ՔՊ-ն պարտվեց նաև Սեւանում
Սևան համայնքում գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը բացարձակ հաղթանակ է տարել՝ հավաքելով քվեների 52 տոկոսը։
Հիշեցնենք, որ Սևան համայնքի ղեկավարի 2026 թվականի նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության թեկնածուն Սուրեն Գրիգորյանն էր, որը, փաստորեն, պարտվեց գործող քաղաքապետին։


Բաց մի թողեք
Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորները անվանական հայտարարում են ․․․
Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 12 համայնքներում, որից 10-ում` համամասնական
Հայտնի է՝ ովքեր են Արտաշատում հրկիզել «Տոյոտա Քեմրի»-ն․ կան ձերբակալվածներ. Լուսանկար