Ճապոնիան հատել է պարկեշտության սահմանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Կուրիլյան կղզիներ կատարած այցի վերաբերյալ իր անընդունելի հայտարարություններով։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր ճապոնացի գործընկերները, մեր հարևանները, անկասկած, հատել են պարկեշտության սահմանը՝ իրենց բացարձակ անընդունելի հայտարարություններով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը չի կարող այցելել Ռուսաստանի տարածքի որևէ մաս», – ասել է նա Գանայի արտաքին գործերի նախարար Սամուել Օկուձետո Աբլակվայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Ճապոնիայի դեսպանը պետք է այցելի ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հետ կքննարկեն Պուտինի Իտուրուպ կատարած այցի և Ռուսաստանում ճապոնացի դիվանագետի աշխատանքի նկատմամբ մոտեցման վերաբերյալ բողոքի հայտագիրը։

Բաց մի թողեք
Հայաստանի համար 2001+ խմբում հայտնվելը նախազգուշացում է
Քրիստոնեական ժառանգությունը կարող էր ծառայել նաև ժամանակակից արտաքին կապերին
Շաքիի կրակոցը կարող է փոքր դրվագ թվալ տարածաշրջանային մեծ գործընթացների համեմատ