Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցել է Եվգենի Խմարայի թեկնածությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում:
Նրա օգտին քվեարկել է 312 անդամ, դեմ՝ երկուսը։ Եվս 20 անդամ չի քվեարկել։
Ավելի վաղ Ռադայի նիստում Խմարան հայտարարել էր, որ արդեն հրաժարվել է զինվորական ծառայությունից՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու համար։ Օրենքի համաձայն, նախարարության ղեկավարը պետք է լինի քաղաքացիական անձ։
Միևնույն ժամանակ, ուկրաինացիները Գերագույն Ռադայի մոտ բողոքի ցույց են անցկացրել Խմարայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման դեմ, հաղորդում է NV.UA-ն։ Ցուցարարները պահանջում են Միխայիլ Ֆեդորովի վերականգնումը պաշտպանության նախարարի պաշտոնում։
Եվգենի Խմարան 2011 թվականից ծառայել է «A» հատուկ գործողությունների կենտրոնում, որը հայտնի է նաև որպես «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանում։ 2023 թվականին Խմարան ստանձնել է այս ստորաբաժանման ղեկավարումը։ 2026 թվականի հունվարին նա նշանակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար։ Պաշտպանության նախարարություն միանալուց առաջ նա վերահսկում էր հատուկ և տեխնոլոգիական գործողությունները։
Հուլիսին Խմարան փոխարինել էր պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական տված Ֆեդորովին և դարձելնախարարի պաշտոնակատար։


Բաց մի թողեք
Չեխական արդյունաբերական գոտում խոշոր հրդեհ է բռնկվել. Լուսանկար
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին․ ինչ է սպասվում Թեհրանին աջակցողներին
Մահապատիժ աշխարհի ամենագեղեցիկ մարդասպանին․ Լուսանկար