Պատերազմի պարտության խորհրդանիշ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը երկար տարիներ Երեւանի պետական համալսարանում դասախոսել է, այս տարի մայր բուհում դասաժամ չի ունենալու:
Հրապարակ թերթը գրել է․ Հովհաննիսյանը տարիներ առաջ մայր բուհի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում էր դասախոսություններով հանդես գալիս, իսկ պատերազմից հետո` Պատմության ֆակուլտետում։ Այստեղ սեմինար-դասընթացներ էր անցկացնում` «Ժամանակակից կոնֆլիկտները՝ աշխարհաքաղաքական դիտանկյունից» խորագրով:
Մայր բուհից մեզ ասացին, որ Հովհաննիսյանն այս տարի ո՛չ սեմինարներով է հանդես գալու, ո՛չ էլ դասախոսություններ է կարդալու: Գուցե պատճառն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ին նշանակվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:


Բաց մի թողեք
Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…
Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ
Հաղթել՝ չի նշանակում օրենքից դուրս լինել