Հրապարակ թերթի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է:
– Դուք Արարատի մարզից եք: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Տիգրանաշենն ադրբեջանական պատմական տարածք է, ասում է, որ ինքը Քյարքի է անվանում, որպեսզի էսկալացիա տեղի չունենա: Ի վերջո` Տիգրանաշենը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական, ի՞նչ եք մտածում այն ադրբեջանական կողմին հանձնելու իշխանությունների պատրաստակամության մասին:
– Տիգրանաշենը եղել է չեզոք գոտի, այն դե յուրե պատկանել է Ադրբեջանին, բայց այնտեղ երբեք ադրբեջանցիներ չեն ապրել, այն հայերի խորոված անելու տեղն է եղել: Այսինքն` հիմնականում այնտեղ բնակիչներ էլ չեն եղել, ասեմ ավելին` հայեր համեմատաբար այնտեղ ավելի շատ են ապրել, քան ադրբեջանցիներ, հայերն այնտեղ տներ են սարքել, տարբեր աշխատանքներով են զբաղվել: Այն չեզոք գոտի է եղել, ի վերջո` տարածքով էլ Հայաստանին շատ ավելի մոտ է եղել մշտապես, սակայն դե յուրե այն Հայաստանին չի պատկանել: Ղարաբաղյան շարժումից հետո, բնականաբար, թուրքերը թողեցին գնացին` փոքրաթիվ թուրքերի մասին է խոսքը, կողքի գյուղից էլ, որտեղ ապրում էին թուրքեր, թողեցին գնացին, հայերը եկան այնտեղ: Այնպես չէ, որ նրանց ստիպողաբար հանել են հայերը, իրենք են թողել գնացել:
– Փաշինյանը հիմա ցանկանում է Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին:
– Հարմար չէ այդպես, ճիշտ չէ: Պիտի փոխանակեն, դիվանագիտական խնդիրներ անեն: Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելը հարմար չէ, ստացվում է, որ ադրբեջանցիները մտնելու են հայկական հողերի մեջ: Ապրելու համար այն ո՛չ հայերին է հարմար, ո՛չ էլ ադրբեջանցիներին: Այնտեղ թուրքերը երբեք չեն գա ապրելու, որովհետեւ չորս կողմը հայեր են: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը Տիգրանաշենը որպես կոզր է օգտագործում, որպեսզի ռազմական բազա ու էլի նման բաներ սարքի: Եթե բարեկամական հարաբերություններ են, ապա կարող են ընդհանուր շուկա սարքել: Այնտեղ ապրելու համար հարմար տարածք չէ, կենցաղային պայմաններ, դպրոց եւ այլն: Էնտեղ միայն Թեւոնյան Ռազմիկ անունով մի մարդ է տուն սարքել, ուրիշ ոչ ոք: Պիտի համաձայնության գանք, որ ընդհանուր շուկա լինի այդ տարածքում, սուտ հայրենասիրություն չանեմ, ռեալը դա է: Իսկ եթե ոչ, ապա Ադրբեջանը Տիգրանաշենն ուզում է, որպեսզի ռազմական նպատակներով կիրառի:
– Ռազմական նպատակով ինչպե՞ս կկիրառեն:
– Տարբեր նպատակներով: Սարեր կան, դիրքեր ու էլի բաներ: Տիգրանաշենը կարող են օգտագործել ռազմական նպատակների համար:
– Գուցե հենց այդ նպատակով էլ պահանջո՞ւմ է Ալիեւը:
– Հնարավոր է: Հայաստանի հողերի մեջտեղում է այն գտնվում, հեշտությամբ կարող են Հայաստանի դեմ այդ տարածքն օգտագործել, իսկ եթե բարեկամություն են հաստատում, ապա դա պիտի ընդհանուր տարածք լինի:


Բաց մի թողեք
Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…
Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ
Հաղթել՝ չի նշանակում օրենքից դուրս լինել