28/08/2026

EU – Armenia

Պարտք են

«Մեր տեղեկություններով, Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը:

«Հրապարակ» թերթը գրում է․ Ազգային ագրարային համալսարանը 2021-ից ի վեր գույքահարկի գծով պարտավորություններ է կուտակել, որն արդեն կազմում է 900 միլիոն դրամ:

Այդ պարտքը գոյացել է վերջին երկու ռեկտորների պաշտոնավարման ժամանակ` ռեկտորի պարտականությունները 2023թ. դեկտեմբերից կատարում էր Հրաչյա Զաքոյանը, նրանից առաջ Վարդան Ուռուտյանն էր ռեկտորը, որը 2024 թ. հոկտեմբերին, ԿԳՄՍ նախարարի որոշմամբ, ընդգրկվեց հոգաբարձուների խորհրդի կազմում:

Գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով։ Դրանք Երեւան, Աբովյան, Վաղարշապատ, Սիսիան, Գյումրի, Վանաձոր, Մեծամոր համայնքներում ունեցած գույքի նկատմամբ պարտավորություններն են: Գույքեր, որ գտնվում են ագրարայինի հաշվեկշռում»: