Այսօր հրաժարականի դիմում է գրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2020 թվականի փետրվարին եւ համակարգում էր միջազգային կապերը, արտաքին գործընկերության (այդ թվում՝ ԵՄ-ի հետ) ծրագրերը և երիտասարդական քաղաքականությանը վերաբերող միջոցառումներն ու նախաձեռնությունները:
Մեր տեղեկություններով, նա արդեն հրաժեշտ է տվել նախարարության աշխատակազմին:
Հիշեցնենք, որ երրորդ անգամ վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում գրեթե փոփոխություններ չարեց, բայց մեծ խումբ փոխնախարարների է ազատել աշխատանքից եւ անհայտ ու անփորձ անձանց է նշանակել` հավանաբար հույսով, որ նրանք կառավարման չաշխատող ապարատում խոշոր տեղաշարժեր կապահովեն:


Բաց մի թողեք
Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման
Դպրոցներն ինչպես են դիմավորում սեպտեմբերի 1-ը
Ինչ է սպասվում ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին․ մանրամասներ