Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հոխորտա, հրահանգներ իջեցնի, ցույց տա, որ իր խոսքը «քար է ծակում», եւ այս երկրում չկա քննիչ, դատավոր կամ դատախազ, որ իր ասածը չանի, այդպես չէ:
Հրապարակ թերթը գրել է․ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մեկ անձի հրահանգով, անգամ եթե նա վարչապետի աթոռն է զբաղեցնում, շատ բարդ է գործ սարքելն ու հիմնավորումներ գտնելը` որքան էլ անօրեն ու կամակատար, այդ քննիչ-դատախազները պետք է ինչ-որ տարրական կանոններ պահեն եւ այդ գործերը պետք է մտնեն դատարան ու դատավորների կողմից հավանության արժանանան:
Հասկանալի է, որ այս զանգվածը վախկոտ է, աշխատատեղից կառչած, բայց երբեմն պլանը «փուստ» է տալիս. մի դեպքում հանկարծ Դավիթ Բալայանի նման մի համարձակ դատավոր է հայտնվում, մյուս անգամ՝ Աստծո պատժից վախեցող նորելուկ մի դատավոր, որը չի ուզում իր եւ իր սերունդների վրա անեծքի բեռ վերցնել: Եվ մի հավատացեք իր պնդումներին, թե դատավորներն իր թիրախներին բաց են թողնում բացառապես փողի դիմաց:
Այդ համակարգում չկա խելագար, որը փող կվերցնի Փաշինյանի թիրախներից եւ մի քանի կոպեկի համար կհայտնվի նրա անզուսպ զայրույթի եւ վրեժի կիզակետում: Երեկ մենք տեսանք, որ երկրորդ դատավորն էլ հրաժարվեց Վեհափառի ու սրբազանների գործը քննելուց, նախ որովհետեւ այդտեղ չկա գործ, եւ այդ նյութերի հիման վրա որոշում կայացնել հնարավոր չէ:
Բայց այն, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի «խոփը քարին է դեմ առել», արդեն անգամ մանկահասակ երեխաներին է ակնհայտ, թեեւ ինքը չի ուզում համառորեն այդ պարզ իրողությունը տեսնել:
Եվ դա ոչ միայն հանրային վերաբերմունքով է արտահայտվում, այլ նաեւ նրանով, որ ինքն է ձեռք քաշել պատարագներում կաթողիկոսի անունը զեղչելուց, նոր տիրադավներ չեն հայտնվում, հներն էլ բորոտների նման հալածվում են հոտի կողմից:

Բաց մի թողեք
Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում
Սա ռեւիզիա է, որը կոչում են չորրորդ հանրապետություն
«Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը