Հրապարակվել է պաշտոնական տեսանյութ, որը Նիկոլ Փաշինյանի՝ Կիրգիզիա մեկնելու մասին է։
Տեսանյութում երեւում է, որ նա մեկնում է ոչ թե կառավարական օդանավով, այլ մասնավոր ավիաընկերություններից մեկին պատկանող օդանավով, համենայն դեպս դատելով տարբերանշանից։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Հայաստանի հանրապետության վարչապետի այցը սպասարկում այդ ավիաընկերությունը։ Հայտարարվե՞լ է մրցույթ, որի արդյունքում լավագույն պայմանները առաջարկել է այդ ավիաընկերությունը։ Եթե ոչ, ապա ի՞նչ սկզբունքով է ընտրվել տվյալ ընկերությունը։ Իսկ ինչո՞ւ է չի եղել կառավարական օդանավը։
Եթե Փաշինյանը մեկնած լիներ այսպես ասած ռեգուլյար չվերթով, ապա կլիներ հասկանալի։ Բայց, նա կարծես թե մեկնում է առանձին օդանավով։ Հետեւաբար առաջանում են այդ հարցերը։ Հատկապես, եթե նկատի առնենք այն, թե ըստ տարածված թե մեդիահրապարակումների, թե խոսակցությունների՝ ո՞ւմ է պատկանում տվյալ ավիաընկերությունը կամ ո”վ է դրա սեփականատերերի շարքում։
Հակոբ Բադալյանի տելեգրամյան ալիքից


Բաց մի թողեք
Ինչու շնորհավորեց Քոչարյանին ու ինչու չշնորհավորեց Փաշինյանին
Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ
Արդյո՞ք հայկական պետությունն ինքը պատրաստ է այդ բանալին պահել իր ձեռքում