Սեպտեմբերի 25-ից սկսած՝ արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցող տեղումնաբեր ցիկլոնին։
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ այսօրվանից աշունն իրեն զգացնել կտա եղանակային առումով:
Սուրենյանի խոսքով՝ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով:
Հաջորդ նվազումը կդիտվի սեպտեմբերի 28-29-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության ողջ տարածքում այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։
«Սեպտեմբերի 28-ի հետկեսօրյա ժամերին՝ հատկապես երեկոյան ժամերին, Հայաստան արևմուտքից կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամերին, սեպտեմբերի 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Երևանում, կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,- հայտնել է Սուրենյանը:

Բաց մի թողեք
Բնակիչներին հորդորում են՝ ուշադրություն դարձնել ջրի համին
ԵՄ մայրաքաղաքները դիտարկում են միգրացիոն համաձայնագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսին էլ եք ջնջելու։ Չեք ջնջելու․ Լուսանկար