25/09/2026

EU – Armenia

Արտակարգ իրավիճակ Այգեստան գյուղի դպրոցում․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել:

Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։

Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն։

6 ժամ է ` ուսուցիչներն ու բնակիչները անորոշության մեջ են, չեն հասկանում պատճառը ինչն է եղել։

Միջադեպից հետո անմիջապես ոստիկանությունն ու տեսչական մարմնի աշխատողները լցվել են դպրոց , փորձում են պարզել հանգամանքները. ֆիքսենք որ ծածուկ է պահվել այս միջադեպը Առողջապահության նախարարության, ՆԳ-ի եւ ԿԳՄՍ -ի կողմից։

Այս մասին գրել է Սյուզի Բադոյանը։