Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում:
Այստեղ նույնպես կան մարդիկ, որոնք կարծում են, որ խնդիրը ոչ թե բռնությունն է եւ դրա դեմ պայքարը` այդ մասին կան բավարար օրենքներ, այլ՝ հայկական ավանդական ընտանիքի մոդելը փոխելը, որն անգամ չի թաքցնում վարչապետի կինը։ Սպասվում է, որ թեժ քննարկում է ծավալվելու:
Հաշվի առնելով, թե ով է նախագծի գաղափարի հեղինակը, ՔՊ-ում Փաշինյանին քծնելու լայն դաշտ է բացվելու, եւ բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել իրենց ստրկամտությունն ի ցույց դնել, դրա առիթը կունենան եւ ընդդիմադիրների քննադատություններին հզոր հակահարված կտան։ Չի բացառվում, որ մինչ այդ խորհրդարան ուղարկվի նաեւ ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը։

Բաց մի թողեք
Էն կառավարությունը, որն աշխատում է քո ազգային արժեքների ու քո երկրի դեմ, միանշանակ՝ քո կառավարությունը չէ․ Լուսանկար
Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին
Նոր դեկաններ են նշանակվել․ Լուսանկար