Չեխիան խստացրել է իր տարածքում առաքելություն իրականացնող ռուս դիվանագետների տեղաշարժի կանոնները։
Համաձայն տեղի լրատվամիջոցների հաղորդման, ռուս դիվանագետները ներկայումս պարտավոր են մեկ օր առաջ հայտնել իշխանություններին՝ չեխական սահմանը հատելու մտադրության մասին։
Նրանք նաեւ պետք է հայտարարագրեն իրեն ուղեւորության նպատակը եւ երթուղին, տեւողությունը եւ ժամանման վայրը՝ եթե Չեխիայի տարածքում է։ Հատկապես իշխանությունները ուշադիր են լինելու այն ռուս դիվանագետներին, որոնք այլ երկրներից են ժամանելու Չեխիա։
Նոր կանոնները, ըստ չեխական կողմի մեկնաբանության, հնարավորություն կտա համաեվրոպական տարածքում ավելի ճշգրիտ տվյալներ ունենալ Շենգենյան գոտում բնակվող եւ գործող ռուս դիվանագետների տեղաշարժերի մասին։


Բաց մի թողեք
Ֆրանսիան մեղադրում է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների համար
Իսպանիայի պահպանողականները խոստանում են մեղմել կլիմայական կանոնակարգերը, եթե հաղթեն ընտրություններում
Ինչու է դեմոկրատների միջանկյալ պարտությունը Բըրնհեմի Լեյբորիստական կուսակցությանը նյարդայնացնում