«Թաղման նպաստները տրամադրվելու են մեր այն քաղաքացիներին, որոնք օգտվում են անապահովության համակարգից»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ մնացած բոլոր քաղաքացիների դեպքում այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակային ֆոնդին:
«Կենսաթոշակները 1000 դրամով բարձրանալու են, ինչը, կարծում եմ, շատ ավելի կարևոր է, քան նպաստի այդ տեսակը բոլորին տալը:
Նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով է բարձրանալու, մնացածի դեպքում բանաձև կա, որի միջոցով հաշվարկ կարվի»,- մանրամասնել է նախարարը:

Բաց մի թողեք
Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան
Պետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. Բաղդասարյան
Սահմանամերձ շրջանների բնակիչներին 1 մլն դրա՞մ կհատկացվի՞