02/10/2026

EU – Armenia

Մովսես վարդապետ Սարգսյանը նշանակվել է Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ․ Լուսանկար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է համատեղության կարգով ստանձնած՝ Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։

Blog Image

Մայր Աթոռ