Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերը։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Դրանք հասանելի են roadpolice.am հարթակում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։
Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ A, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ առանց կցորդի, վարելու իրավունք ստանալու համար։
D, T կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այն նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։ ՆԳՆ-ից նշում են, որ նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։
2026-ի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով։ Նախկինում գործող միասնական հարցաշարը տարբերակվել է ըստ տրանսպորտային միջոցների կարգերի խմբերի։
Ըստ ՆԳՆ-ի՝ նոր մոտեցումը հնարավորություն է տալիս առավել հասցեական գնահատել դիմորդների տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են համապատասխան տրանսպորտային միջոցն անվտանգ և օրինական վարելու համար։

Բաց մի թողեք
Մտահոգիչ պատկեր․ Լևոն Ազիզյանը տեղեկացնում է
«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել» … 56 օր անց. Լուսանկարներ
«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն. Լուսանկարներ