07/10/2026

EU – Armenia

Անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համար. Ուկրաինան ԵՄ-ից ստացել է ևս 1.2 միլիարդ եվրո

Ուկրաինան ԵՄ-ից ստացել է ևս 1.2 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի աջակցության վարկի շրջանակներում պաշտպանական կարիքների համար, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համար: Հայտարարել են Եվրահանձնաժողովը և Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին։

«Այսօր Եվրահանձնաժողովը 1.24 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինայի աջակցության 90 միլիարդ եվրոյի պաշտպանական բաղադրիչի շրջանակներում: Ֆինանսավորումը ներառում է անօդաչու թռչող սարքեր, դրոններ որսացող սարքեր, անօդաչու թռչող սարքերի զինամթերք և ուկրաինական ընկերությունների կողմից արտադրված հրթիռներ», – հայտարարել է Եվրահանձնաժողովը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեկնաբանել է ֆինանսավորման հատկացումը. «Ռուսաստանը շարունակում է իր միտումնավոր ահաբեկչության ռազմավարությունը՝ փորձելով անտանելի դարձնել ուկրաինացիների առօրյա կյանքը: Այսօրվա հատկացումը կօգնի ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը և ինքնապաշտպանվելու նրա կարողությունը՝ պաշտպանելու իր ժողովրդին և ենթակառուցվածքները»: