Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի դուստրը՝ Այիշա Քադաֆին առաջին տեղն է զբաղեցրել անցկացված ոչ պաշտոնական հարցախույզում առ այն, թե ում կնախընտրեին լիբիացիները տեսնել իրենց երկրի ղեկավարի պաշտոնում։
Ուշագրավ է այն, որ ավելի քան կես միլիոն հարցվածներից մոտ 142 հազարը նրա օգտին է արտահայտվել։ Այիշա Քադաֆին երկրորդ տեղում հայտնված իր մրցակցից առաջ է 30 հազար ձայնով։ Շատերը հայտարարել են, որ կուզենային, որպեսզի Այիշա Քադաֆին գլխավորեր իր զոհված եղբոր՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի ստեղծած շարժումը։
Ինքը՝ Այիշա Քադաֆին դեռ չի մեկնաբանել այս հարցախույզի արդյունքները եւ դեռ հայտնի չէ, թե Օմանում քաղաքական ապաստան ստացած Այիշան համաձայն է արդյոք մուտք գործել քաղաքականություն եւ ստանձնել քաղաքական լիդերության պարտականություններ։


Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համար. Ուկրաինան ԵՄ-ից ստացել է ևս 1.2 միլիարդ եվրո
«Դպրոցական հեղափոխություն»․ վիրավորներ, ձերբակալվածներ, քաոս՝ Ֆրանսիայում
Երևանին և Բաքվին առաջարկել են արտաշիրիմման բալկանյան մոդել կիրառել. Լուսանկար