«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականների վարքագծի հետ կապված Ազգային ժողովում և իշխանական շրջանակներում լուրջ ուսումնասիրություն է սկսվել, ավելին՝ քննարկվում է նրանց գործողությունների առնչությամբ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը:

Բաց մի թողեք
Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան
Ի՞նչ է եղել ձերբակալման պահին
Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար