Yandex Armenia-ի թիմը հաղորդագրություն է տարածել՝ տեեղկացնելով Yandex Go-ի որոշ ծառայությունների ժամանակավորապես անհասանելի լիենոլւ մասին։
«Ձեր հանգստյան օրը պետք է ավելի անհոգ անցներ։ Շատ ենք ցավում, եթե այդպես չստացվեց։
Այս պահին Հայաստանում Yandex Go-ի որոշ ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են կամ աշխատում են ընդհատումներով։
Մեր թիմերն անում են հնարավոր ամեն ինչ՝ ծառայությունների աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Եթե ձեր գործը հրատապ է, խնդրում ենք առայժմ օգտվել այլ ծառայությունից։
Շնորհակալ ենք ձեր համբերության համար, նույնիսկ եթե այն արդեն սպառվում է։ Անհամբեր սպասում ենք այն պահին, երբ կրկին կկարողանանք օգնել ձեզ առօրյա գործերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գիշեր անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի վրա։

Բաց մի թողեք
ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից. Լուսանկար
Նուբարաշենում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մահը. Լուսանկար
Ավտովթարներ․ տուժածներից մեկը, 6 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել են