Հոկտեմբերի 11-ի գիշերը Ֆրանսիայում խոշոր կիբեռհարձակում է տեղի ունեցել առևտրային ցանցերի վրա։ Հաքերները կոտրել և տաքացման ռեժիմի են միացրել Intermarché, Coopérative U և Leclerc ցանցերի հարյուրավոր սուպերմարկետների սառեցման համակարգերը։
Սառնարանները շուրջ վեց ժամ տաքացել են մինչև 50°C, ինչի հետևանքով խանութները ստիպված են եղել դեն նետել հսկայական քանակությամբ միս, սառեցված մթերք և բանջարեղեն։
Խոցված համակարգերի մատակարար դանիական Danfoss ընկերությունը հայտնել է, որ հաքերները թիրախավորել են հիմնականում կառավարման հնացած մոդելները, որոնց ծրագրային թարմացումներն այլևս չէին իրականացվում։

Բաց մի թողեք
Բացահայտվել է ևս մեկ կարևոր հանգամանք
Տղամարդը պատշգամբից ընկել ու մահացել է
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար