ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին տարիներին ակնհայտ նկատելի է, որ քաղհասարակության պայքարը նվազել է այնքան, որ գրեթե չկա…
Դրա փոխարեն ակտիվացել են լրագրողների պայքարը։ Մարդիկ պայքարում են բոլորի փոխարեն։
Էն հին ու բարի ժամանակներում, երբ խնդիրները բացառապես սոցիալական էին, իրենք էլի առաջնագծում քիչ ու շատ էին տուժում ոստիկանների հարձակումներից, բայց այդ ժամանակ անում էին բացառապես իրենց գործը՝ լուսաբանում էին օրվա իրադարձությունը։
Հիմա, տո էլ կռիվ են տալիս, էլ լուսաբանում, էլ խփում, էլ խփվում ու ցավալին էն է, որ գրեթե մենակ։
Հա, լավ, ի՞նչ եղավ մեր հետ։
Սարսափելին էն է, որ մենք էլ սոց. ցանցերում էդ նյութերը տարածում ենք ու ասում՝ ապրեք, կեցցեք…
Է հետո՞…
Ասենք՝ լրագրողները չլինեին, այսօր ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները, ու մենակ չլուսաբանեցին է՝ կոնկրետ էս ստահակներին փռեցին արևին…
Ինչևէ, կործանվելու ենք, եթե էսպես էլ շարունակենք լռել…
Շնորհակալ եմ, հարգելի ու սիրելի լրագրողներ ջան, որ մեր անելիքն էլ եք վերցրել ձեր ուսերին ու համբերատար տանում եք։
Հուսամ՝ կզարթնենք… հուսամ…»։

Բաց մի թողեք
«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե
«Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»․ Լևոն Զուրաբյան
Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան