ՊԵԿ-ը հայտարարել է «Քո հարկը քոնն է» հանրային իրազեկման արշավի տենդեր՝ միջոցառման կազմակերպման, ինֆլյուենսերների ներգրավման եւ տեսաբովանդակության արտադրության համար։
«Հրապարակ» թերթը գրում է. Աճուրդի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 13-ին, գնման բյուջեն 24 մլն 90 հազար դրամ է։ Այն անցկացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Գումարի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային ճաշ՝ 20 անձի համար։
Ճաշին մասնակցելու են ՊԵԿ նախագահը, 5 պաշտոնատար անձ եւ 14 ինֆլյուենսեր։ Այն տեւելու է 1.5-2 ժամ, որի ընթացքում բլոգերներին հանձնվելու են նաեւ նվերներ ու անվանաքարտեր, յուրաքանչյուրը 15,000-20,000 դրամ, կին մասնակիցներին՝ նաեւ ծաղկեփնջեր: Բլոգերները պարտավորվում են 3 օրվա ընթացքում առնվազն 30 վայրկյան տեւողությամբ ռիլ հրապարակել։
Բացի այս հանդիպումը, պետք է 5 ինֆլյուենսերների մասնակցությամբ առնվազն 40 վայրկյան տեւողությամբ 5 անհատական սցենարով ռիլեր պատրաստվեն։ Մեկ բլոգեր էլ «Բիզնեսը քայլ առ քայլ» ուսուցողական շարք պետք է պատրաստի՝ 10 ռիլից կազմված, յուրաքանչյուրը՝ սկսած 1 րոպեից։

Բաց մի թողեք
Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները․ Լուսանկար
Մարդկանց պետք է ժամանակ հատկացնեին եւ հատուցման մասին մտածեին
60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է