Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։
Հավելենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր երկրներից արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին։
Գերմանիայից նախորդ չվերթն իրականացվել էր սեպտեմբերին։ Ընդհանուր առմամբ՝ մեր հաշվարկով այս տարի արդեն 6 նման չվերթ է Հայաստան ժամանել Գերմանիայից։
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է ԵՄ, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ (երբեմն լինում են ուղևորների «խառը կազմով» չվերթեր)։

Բաց մի թողեք
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին
Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է
Արարատում բախվել են ՊՆ «ՈւԱԶ» ու «Վոլգա», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար