Հայաստանի դպրոցականները կարող են դիմել «Ապագա առաջնորդների՝ FLEX» փոխանակման ծրագրին, որի շրջանակում հնարավորություն կունենան մեկ տարի սովորել ԱՄՆ-ի ավագ դպրոցում։
2027-2028 ուսումնական տարվա համար հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 22-ն է։
Ծրագրին կարող են դիմել Հայաստանի այն դպրոցականները, որոնք ծնվել են 2009 թվականի հուլիսի 15-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում և սովորում են 9-11-րդ դասարաններում կամ քոլեջի 1-3-րդ կուրսերում։
Քոլեջի ավարտական կուրսի ուսանողները չեն կարող մասնակցել ծրագրին։
FLEX-ը ամբողջությամբ ֆինանսավորվող փոխանակման ծրագիր է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս սովորելու ամերիկյան ավագ դպրոցում, ծանոթանալու ԱՄՆ-ի մշակույթին և ձեռք բերելու նոր ընկերներ։
Դիմելու և մասնակցության պահանջներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ծրագրի պաշտոնական կայք՝ https://ais.americancouncils.org/flexglobal։
Հարցերի դեպքում կարելի է գրել flexglobal.am@americancouncils.org էլեկտրոնային հասցեին։

Բաց մի թողեք
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար
Ինչու Լիլիթ Մկրտչյանին Արաքսյա Սվաջյանով փոխարինեցին
Մանկավարժականի ռեկտորը այլ պաշտոն է ստացել․ Լուսանկար