ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդես է եկել Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու դեմ։
«Նրանք [Ուկրաինան] ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում»,- հայտարարել է Վենսը 2WAY հարթակին տված հարցազրույցում։
«Որքանով ինձ հայտնի է, մենք Ուկրաինայի հետ պաշտոնական դաշինք չունենք։ Նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն, և ես չեմ կարծում, որ պետք է լինեն։ Ես այն համարում եմ շատ արժանապատիվ, գեղեցիկ երկիր՝ բազմաթիվ հրաշալի մարդկանցով։ Մենք որոշ հարցերի շուրջ կհամագործակցենք, սակայն կլինեն նաև ոլորտներ, որտեղ մեր դիրքորոշումները կտարբերվեն»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Վենսը նաև նշել է, որ Ուկրաինան չպետք է ռմբակոծի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքները՝ մասնավորապես դիզելային վառելիքի հետ կապված օբյեկտները, քանի որ դա հանգեցնում է ամերիկացիների համար էներգակիրների գների բարձրացմանը։
Ըստ նրա՝ Կիեւը պետք է դադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, քանի որ այդ գործողությունները հանգեցնում են ԱՄՆ քաղաքացիների համար վառելիքի գների աճին։

Բաց մի թողեք
Թրամփի բանագնաց Ուիթքոֆը Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ՝ նախքան Մոսկվայում Պուտինի հետ նախատեսված բանակցությունները
Ստորջրյա կապի մալուխները կարող են դառնալ Իրանի նոր թիրախները․ ԻՀՊԿ գեներալ
ԱՄՆ-ն՝ համաշխարհային «ոստիկա՞ն»․ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել