Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկուց հետո կարող է լինել միայն խորհրդարանի ղեկավարը։
Այս մասին հայտարարել է ուկրաինական Գերագույն Ռադայի անդամ Արտեմ Դմիտրուկը։
«Ուկրաինայի նախագահի որեւէ նշանակում չի լինի։ Դա հնարավոր չէ։ Մենք չենք կարող Զելենսկու փոխարեն նախագահ նշանակել։ Դա կարող է լինել միայն խորհրդարանի խոսնակը»,- գրել է Դմիտրուկը տելեգրամյան իր ալիքում։
Նա շեշտել է, որ այլ տարբերակներ լինել չեն կարող։ Նա նաեւ հավելել է, որ նախագահ Թրամփի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե հարկ է Ուկրաինայում նախագահական նոր ընտրություններ անցկացնել, միտված է իրականում Զելենսկուն հեռացնելուն եւ ոչ թե Ուկրաինայի նոր առաջնորդի ընտրելուն։

Բաց մի թողեք
Բրյուսելը գագաթնաժողովին ընդառաջ առաջարկում է խորացնել ԵՄ-Մեծ Բրիտանիա կապերը
Լեհաստանի կառավարությունը քվեարկում է աբորտի օրենքները մեղմացնելու օգտին՝ մարտահրավեր նետելով պահպանողական նախագահին
«Ֆրանսիան պետք է ծառայի որպես արթնացման կոչ». Հանրապետականները Փարիզի անկարգություններում գտնում են եզրափակիչ ուղերձ