Հունաստանում այդ երկրի Ուսուցիչների ֆեդերացիան հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին անցկացնելու է քսանչորսժամյա գործադուլ եւ բողոքի ցույց՝ մայրաքաղաք Աթենքում, Սալոնիկում եւ երկրի մյուս խոշոր քաղաքներում։
Ուսուցիչները պահանջում են ավելացնել աշխատավարձները 20 տոկոսով, վերականգնել ֆինանսական ճգնաժամի տարիներին եղած 13 եւ 14-րդ աշխատավարձ կոչվածը եւ տրամադրել ֆինանսական օգնություն՝ բնակարանային խնդիրները կարտավորելու համար, ինչպես նաեւ ապահովել անվճար տրանսպորտային երթեւեկություն՝ տնից դպրոց եւ հակադարձ ուղղությամբ։
Սպասվում է, որ բողոքի ակցիաներին միանալու են նաեւ դպրոցականներն ու ուսանողները, որոնք հանդես են գալիս կրթության որակի բարձրացման եւ կրթական հաստատություններում անվտանգության մակարդակի բարձրացման պահանջներով։


Բաց մի թողեք
Բրյուսելը գագաթնաժողովին ընդառաջ առաջարկում է խորացնել ԵՄ-Մեծ Բրիտանիա կապերը
Լեհաստանի կառավարությունը քվեարկում է աբորտի օրենքները մեղմացնելու օգտին՝ մարտահրավեր նետելով պահպանողական նախագահին
«Ֆրանսիան պետք է ծառայի որպես արթնացման կոչ». Հանրապետականները Փարիզի անկարգություններում գտնում են եզրափակիչ ուղերձ