29/10/2026

EU – Armenia

Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի ՄիԳ-29 կործանիչներ և այլ զինատեսակներ

Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի խորհրդային արտադրության երկու ՄիԳ-29 կործանիչ և զինամթերք։

«Դա տեղի կունենա շուտով։ Որոշումն արդեն կայացված է, և երկու ՄիԳ-29 կփոխանցվեն»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ռազմավարության և պաշտպանական պլանավորման վարչության տնօրեն Դարիուշ Լուկովսկին։

Ըստ թերթի՝ կործանիչներից մեկն այլևս պիտանի չէ թռիչքների համար և սպառել է իր շահագործման ժամկետը, մինչդեռ երկրորդը գտնվում է պիտանի վիճակում։

Կործանիչներից բացի, ակնկալվում է, որ Լեհաստանը Ուկրաինային կտրամադրի 155 մմ և 152 մմ տրամաչափի հրետանային արկեր, F-16 կործանիչներում տեղադրված վեցփողանի թնդանոթների համար նախատեսված արկեր, նաև «Piorun» տիպի կարճ հեռահարության զենիթային հրթիռներ։