30/11/2026

EU – Armenia

Նոյեմբերյանում և Կապանում հաղթել է ընդդիմությունը․ Աշոցքում 8,5%-ը մասնակցել է ընտրության` ՔՊ-ին դեմ քվեարկելու համար

Նախնական տվյալներով, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթել է Նոյեմբերյան համայնքի ՏԻՄ ընտրություններում։

Կապանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Շանթ դաշինքը» նախնական տվյալներ է հրապարակել քվեարկության արդյունքներից։

1. «Շանթ դաշինք» – 15815 – 84,73 %

2. «Ապրելու երկիր» – 367 – 1,97 %

3. «ՔՊ» – 2484 – 13,31 %

Աշոցքի ՏԻՄ ընտրություններին տամայնքապետի աթոռի համար ՔՊ-ն միայնակ էր «պայքարում»։ Ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 50.45 %-ը կամ 6106 ընտրողից 3081-ը։ Նախնական արդյունքներով ՔՊ-ի օգտին է քվերակել 2776-ը, իսկ դեմ`262-ը կամ մասնակիցների 8,5 %-ը։

Ամասիան ու Աշոցքը ձայները տվեցին իշխանությանը

ՀՀ 12 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության ավարտից հետո Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներից ստացված նախնական տվյալներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է։

Ամասիա համայնքում, որտեղ գրանցվել է համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքների շարքում ամենաբարձր մասնակցության ցուցանիշներից մեկը՝ 75.66%, հրապարակված նախնական տվյալներով հաղթանակ է տանում գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ըստ նախնական հաշվարկների՝ իշխող ուժը ստացել է քվեների 66.8%-ը՝ առաջ անցնելով ընտրապայքարին մասնակցող միակ մրցակցից՝ «Բարոյական արժեքներ» կուսակցությունից, որի թեկնածուն նախկին ՔՊ֊ական Սամվել Ղարիբյանն է։

​Իսկ ահա Աշոցք համայնքում ընտրողների վերջնական մասնակցությունը կազմել է 50.46%։ Այստեղ ընտրություններին առաջադրվել էր միայն մեկ քաղաքական ուժ՝ գործող համայնքապետ Կարեն Մանուկյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչի հետևանքով քվեարկությունն անցկացվել է «կողմ» կամ «դեմ» սկզբունքով։

Առաջին բնակավայրերի տվյալներով գրանցվել է հետևյալ պատկերը

Լեռնագյուղում 7 մասնակից, Վարդաղբյուրում 47 մասնակից և Սալուտում 44 մասնակից, որտեղ վեարկողների 100%-ը կողմ է քվեարկել, իսկ Բաշգյուղում 15 մասնակցից կողմ է եղել 14-ը`93.33%֊ը։

ՔՊ-ն պարտվեց նաև Սեւանում

Սևան համայնքում գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը բացարձակ հաղթանակ է տարել՝ հավաքելով քվեների 52 տոկոսը։

Հիշեցնենք, որ Սևան համայնքի ղեկավարի 2026 թվականի նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության թեկնածուն Սուրեն Գրիգորյանն էր, որը, փաստորեն, պարտվեց գործող քաղաքապետին։