Հոկտեմբերի 2-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 7 շենքի մոտ շտապ օպերատիվ խումբ ուղարկեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 7 շենքի մոտակայքում Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Պ․-ն, վարելով «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, իր ուղևորների՝ Երևանի բնակիչներ 19-ամյա Ռոմիկ Հ․-ի, 18-ամյա Էրիկ Հ․-ի, 22-ամյա Ալեքսան Ս․-ի հետ, իսկ Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Խ․-ն, վարելով «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, իր ուղևորներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Բագրատ Ա․-ի և ևս 2 հոգու հետ նշված հասցեում վերջիններս իջնելով ավտոմեքենաներից առանց որևէ պատճառ նշելու ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արթուր Հ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և Արարատի մարզի պարեկային ծառայության պարեկների հետ համատեղ Հակոբ Պ․-ն իր կողմից վարած «Mercedes»-ով և վերջինիս ուղևորներ՝ Ալեքսան Ս․-ն, Էրիկ Հ․-ն և Ռոմիկ Հ․-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել են ոստիկանության Արտաշատի բաժին:Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Հակոբ Խ․-ին, նրա կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքնենան և մյուս 2-ի տվյալները պարզելու և վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:






Բաց մի թողեք
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել
Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղի հողամասը