«ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում հանցավոր սխեմայի թերեւս ամենաառանցքային դրվագը հետեւյալն է, որը փոխում է հարցի ողջ արժեքը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վահե Հովիկի Աղազարյանը իր «գործունեության» ընթացքում եղել է նաեւ պաշտոնատար անձ, այն էլ՝ ՊԵԿ մաքսային հատվածի։ Եվ այդ գործը թերեւս պետք է քննվի հակակոռուպցիոն կոմիտեում: Գուցե նրան հետին թվով ազատել են աշխատանքից, գուցե՝ ոչ. ճշտել չհաջողվեց: Սակայն Վահե Աղազարյանի արդեն հայտնի քրեական հոդվածին եթե գումարվի պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահումը, ուրեմն արդար քննության դեպքում նրա հայրը, օգտվելով պատգամավորական մանդատի դեռեւս առկա հնարավորություններից, պետք է կալանավայր գնա՝ որդուն այցելության:
Մենք կհետեւենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ պատգամավոր Աղազարյանը հայտարարել էր, որ տեղեկանալով օրենքի բացի մասին՝ իր որդուն խորհուրդ է տվել մեքենաներ ներկրել Հայաստան եւ ստանալ ԱԱՀ-ն պետությունից, եւ դրա համար հիմա քրեական գործով է անցնում՝ պետությանը վնաս տալու հատկանիշով:
Իսկ Աղազարյանը, իմանալով օրենքի բացի մասին, ոչ թե ձգտել է շտկել սխալը իր լիազորությունների շրջանակում, այլ ձգտել է օգուտ քաղել՝ ընտանեկան բիզնես կազմակերպելով: Սա եւս ենթադրյալ ապօրինության մի ձեւ է, որը պետք է քննության առարկա դառնա»:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան