26/12/2024

Պուտինի հետ խոսելու «ճիշտ ժամանակն» է. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ առաջիկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի «ճիշտ ժամանակն է»։

Նախկինում Շոլցը բազմիցս ասել է, որ չի բացառում Պուտինի հետ հեռախոսազրույցի հնարավորությունը, երբ գա «ճիշտ ժամանակը»։

Հարցազրույցի ժամանակ Շոլցին հարցրել են, թե երբ է գալու այդ «ճիշտ ժամանակը»:

«Շուտով», – պատասխանել է նա:

Կանցլերն ասել է, որ դրան պետք է նախորդեն բազմաթիվ շփումներ, որոնք նա վարում է երկար ժամանակ։