24/08/2025

Առողջ, գեղեցիկ ժպիտ պարգևելը՝ աշխատանքի սկզբունք ատամնաբույժ Քրիստինա Ավագյանի համար. Լուսանկարներ

Մեզանից յուրաքանչյուրը ցանկացած առողջական խնդիրի դեպքում, նախ՝ երազում է, որ հոգատար, արհեստավարժ բժիշկի հանդիպել, որպեսզի նաև համարձակ վստահի առողջությունն  այս կամ այն կերպ վերականգնվելու գործընթացը: Ատամնաբույժ – ստոմատոլոգներին դիմելիս առավել ևս, որովհետև կենսունակ և ուրախ ժպիտն է հաղորդակցությունների հաջողության գրավականներից մեկը, շատ հաճախ գլխավորը:

Ահա ներկայացնեմ շատ հարգարժան բժշկուհու, ում հետ հաղորդակցությունս նախ իմ ատամնաշարը վերականգնելով էր պայմանավորված, ինչի արդյունքի գոհունակությամբ էլ սկսվեց մեր զրույցը.

Քրիստինա Դենտ ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Քրիստինա Ավագյան. թերապևս – ստոմատոլոգ․ – Երազած մասնագիտություն էր, այո, որ ընտրել եմ ծնողներիս հորդորով: Իրենք բժշկական որևէ ոլորտի հետ կապ չունեն, բայց միշտ երազել են, որ իրենց առաջնեկ դուստրը լինի բժշկուհի – ատամնաբույժ:

Քրիստինա Ավագյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը՝ արդինատուրան և մինչ այժմ աշխատում է ու սպասարկում պացիենտներին: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից՝ Վեդի քաղաքում, ապա մասնավոր այլ կլինիկաներում:

Բժշկուհի Քրիստինա Ավագյանը 2016 թվականից դասավանդում է նաև Էրեբունի ԲԿ-ին առընթեր Հայ – ամերիկյան բժշկական քոլեջում՝ ակտիվորեն զբաղվում է դասախոսական գործունեությամբ։ 2015 – 2022 թթ․ դասավանդել է Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում։ 2022-ից մինչ օրս աշխատում է «Էրեբունի» բժշկական ակադեմիայում՝ Ատամնաբուժական բաժնի գլխավոր մասնագետի և դասախոսի պաշտոնում։

Նա իր ուսանողներին փոխանցում է ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև օգնում է դրանք արդյունավետ կիրառել պրակտիկայում՝ ձևավորելով ապագա մասնագետների մասնագիտական հմտությունները։ Արդեն երկու տարի է, նա դասավանդում է նաև Մեհրաբյանի անվան բժշկական կրթահամալիրում:

Բժիշկները մշտապես վերապատրաստման գործընթացներով են անցնում, բնականաբար՝ Քրիստինա Ավագյանն էլ հետևում է դրանց՝ կրեդիտավորմանը, մասնակցում սեմինարներին, կոնֆերանսներին, այս ոլորտում նորարարություններին է հետևում, համապատասխան վկայականները ստանում: Նրա շրջանավարտները՝ երկու կրթօջախներից էլ, հաջողությամբ իրենց գործունեությունն են ծավալում ամենատարբեր կլինիկաններում, ինչն էլ բնականաբար, ուրախություն է պատճառում բժշկուհուն:

Քրիստինա Դենտ ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Քրիստինա Ավագյանի գործունեության կարգախոսն է. Պացիենտի առողջություն և գոհունակություն․ ահա իդելական աշխատանքի լավագույն բանաձևը: Հարցնում եմ՝ դրանով է պայմանավորված, որ Ձեր մոտ մշտապես սպասողներ կան, անգամ հերթեր եմ նկատել. Այո,- համեստորան պատասխանում է նա, նաև՝ կատակում. Մենք, որ լավն ենք, դրանից է: Աշխատում ենք առավելագույնս կատարել, որպեսզի որևէ բանից այցելուն դժգոհ չմնա: Ամենաառաջնայինը պացիենտի գոհունակությունն է մեզ համար:  Թերևս երկու տասնյակ հազար պացիենտների է արդեն հասցրել բուժել Քրիստինա Ավագյանը:

Բոլորովին վերջերս Հուսո աստղ կազմակերպության կողմից Տարվա բժիշկ և բուժհիմնարկ մրցանակաբաշխության ժամանակ Քրիստինա Դենտ ատամնաբուժարանի տնօրեն Քրիստինա Ավագյանն արժանացել է համալիր և որակյալ՝ լավագույն բուժծառայություն մատուցող և բուժման արդյունավետ մեթոդներ կիրառող պրոֆեսիոնալ ստոմատոլոգ։ Տարվա բժիշկ մրցանակն, ի դեպ, հուրախությամբ ցուցադրվում է կլինիկայում։ Մրցանակը տրվում է այն մասնագետներին, ովքեր իենց գործունեությամբ նպաստում են առողջապահության ոլորտի զարգացմանը։

Այս մրցանակը նաև պարտավորեցնող է՝ շարունակելու բժիշկի մասնագիտական աշխատանքը ու ցանկացած աշխատանք կատարել որակով։ Մենք վերադարձնում ենք մարդկանց առողջ ու վստահ ժպիտը։ Շնորհակալ եմ գնահատանքի համար, նաև՝ իմ թիմին, աշխատանքի հանդեպ նույն նվիրվածությունը կիսելու համար։ Եվ իհարկե՝ իմ պացիենտներին, վստահության համար։ Սա մեր ընդհանուր հաղթանակն է, – իր խոսքում ընդգծում է Քրիստինա Ավագյանը։

Քրիստինա Դենտ ստոմատոլոգիական կենտրոնում հաջողությամբ մատուցվում են հետևյալ բժշկական ծառայությունները․ Իմպլանտալոգիա, Թերապիա, Վիրաբուժություն, Մանկական օրթոդոնտիա, բոլորը մասն են կազմում Ընտանեկան բժշկության։

Բուժանձնակազմում բացառապես որակավորված մասնագետներ են, փորձառու բժիշկ – բժշկուհիներ, բոլորը հավատարմագրված են, նույն կերպ նաև բուժքույրերը։

Մասնագիտական թիմը շատ հզոր է, որի արդյունքում բուժառուները գերազանցապես գոհ են հեռանում Քրիստինա Դենտից։

Ինչպես իր խոսքում մասնավորեց կլինիկայի տնօրեն Քրիտինա Ավագյանը․ Աշխատում ենք սիրով, առավելագույն աշխատաժամային գրաֆիկով՝ առավոտյան 09:00 – 21:00` շաբաթվա 5 օրերին, շաբաթ օրը՝ ժամը 09:00 – 18:00, միայն կիրակի օրն ենք հանգստանում, որպեսզի հաջորդող օրերին ուժերի ներածին չափով ու պատշաճ սպասարկենք մեր պացիենտներին։

Քրիստինա Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը գտնվում է․

Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի պողոտա 16/28 հասցեում, Էրեբունի մոլի դիմաց, թիվ 35 դպրոցի հարևանությամբ։ Հեռ․ 094 74 16 77.

Հաջողություններ մաղթենք բժշկուհի Քրիստինա Ավագյանին և Քրիստինա Դենտին՝ արգասաբեր և մշտապես աճ ապահովող աշխատանք …

Շնորհակալությամբ՝ Սիմոն Սարգսյան