Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա. Մ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ 19։05-ին։ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական մալուխներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։


Բաց մի թողեք
Պայթյունի ահազանգ Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է. Լուսանկար
Խոշոր վթար Մայիսյանում, բախվել են «Kia» և «ԳԱԶ 3108»․ Լուսանկար
«Օպել»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար