Ելնելով ազգային անվտանգության շահերից՝ այսօրվանից դադարեցվել է ռուսական բնական գազի փոխադրումն Ուկրաինայի տարածքով՝ հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն:
Նա հավելել է, որ Ուկրաինան սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել է միջազգային գործընկերներին:
«Մենք դադարեցրել ենք ռուսական գազի տարանցումը, դա պատմական իրադարձություն է։ Ռուսաստանը կորցնում է շուկաները, ֆինանսական կորուստներ է կրելու։ Եվրոպան որոշել է հրաժարվել ռուսական գազից: Եվ Repower EU եվրոպական նախաձեռնությունը նախատեսում է հենց այն, ինչ այսօր արել է Ուկրաինան»,- նշել է պաշտոնյան։
«Գազպրոմը» ևս հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպային Ուկրաինայի տարածքով՝ կապված տարանցիկ համաձայնագրի ավարտի հետ: Ընկերությունից նշել են, որ «Գազպրոմը» զրկվել է Ուկրաինայի տարածքով տարանցման համար գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից:

Բաց մի թողեք
ԵՄ առևտրային համաձայնագիրը քվոտաների շուրջ վեճ է առաջացնում Մերկոսուրի դաշինքի ներսում
ԵՄ նավաշինարանը շտապում է սպասարկել Պուտինի հեղուկացված բնական գազի նավատորմը՝ պատժամիջոցների հարվածից առաջ
ԵՄ-ն Հայաստանին առևտրային փրկարար օղակ է առաջարկում ռուսական սահմանափակումներից հետո