Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ ազգին Ամանորի առթիվ։
«Թանկագին բարեկամներ, թող այս Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն եւ հաջողություն, բոլոր նպատակների իրականացում եւ լավ առողջություն։
Իմ հայրենակիցներին մաղթում եմ խաղաղության եւ վերականգնման տարի մեր հայրենիքի համար։
Հույս ունեմ, որ այս տարի մենք կտեսնենք հարեւան երկրի բանտերում անօրինական պահվող մեր հայ գերիների ազատումն ու վերադարձը տուն։
Մաղթում եմ մեզ համերաշխություն եւ միասնություն, քրտնաջան աշխատանք եւ ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողը: Թող ձեր բոլոր երազանքները իրականանան: Շնորհավոր Նոր տարի»,- Ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը։
Բաց մի թողեք
Իրավապահ համակարգը, վստահաբար, գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք. Գալստյան
#Նիսյա Հայաստան․ Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են․ Նահապետյան
Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ. Առաքելյան