Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 11։15-ի սահմանում Փամբակ գյուղի վարչական տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Ա․-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի հարյուր մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին և ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա և փակել գազաբալոնի փականը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները: Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Ֆրանսիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհները հանգեցրել են 3000 մարդու տարհանման
Գրեթե 1.2 միլիոն մարդ դիմել է Իսպանիայի միգրանտների կարգավորման ծրագրին
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն․ Լուսանկար