Հունվարի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:28-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․96⁰ և արևելյան երկայնության 45.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Բաց մի թողեք
Հուլիսի 3-ի աստղագուշակ․ Մտերիմների հետ շփումը կուրախացնի, բայց հատկապես հաճելի կլինի սիրելիի հետ հանդիպումը
Հայաստան Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զգուշացնում է